Spotify-ն օգտատիրոջ «հուզական վիճակը, սեռը, տարիքը հասկանալու» նոր տեխնոլոգիա է արտոնագրել

13:34 • 30.01.21

Spotify հոսքային աուդիոծառայությունն օգտատիրոջ խոսքի ճանաչման նոր տեխնոլոգիա է արտոնագրել, որը կորոշի նրանց «հուզական վիճակը, սեռը, տարիքը»՝ բովանդակության հարցում ավելի լավ խորհուրդ տալու համար, հաղորդում է Independent-ը:

Նշվում է, որ Spotify-ը այս տեխնոլոգիան մշակել է, քանի որ օգտատերերը դժգոհում էին անձնական տեղեկությունների մասին «ձանձրալի հարցումից», որով աուդիոծառայությունը փորձում էր հասկանալ՝ ինչ բովանդակություն խորհուրդ տա օգտատերերին։

Ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ անհրաժեշտ է տվյալների հավաքագրման բոլորովին այլ մոտեցում, որպեսզի մարդկանց գործողութունները «գոնե մասնակիորեն կրճատվեն»։

Ընկերությունը արտոնագրի հայտ է ներկայացրել 2018 թվականին, սակայն այն հաստատվել է 2021 թվականի հունվարի 12-ին։

Spotify-ը առցանց հոսքային աուդիոծառայությունը հասանելի է 92 երկրում։

Spotify-ն օգտատիրոջ «հուզական վիճակը, սեռը, տարիքը հասկանալու» նոր տեխնոլոգիա է արտոնագրել