Արարատի մարզում Kia-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, 10 րոպե անց նույն վայրում վթարվել է Opel Zafira-ն․ shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում, 31-ամյա Վահագն Հովհաննիսյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, ճանապարհի ձնապատ լինելու պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, նույն վայրում 10 րոպե անց, 38-ամյա Նորայր Սաֆարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով երկաթե արգելապատնեշին: Այս դեպքում նույնպես բարեբախտաբար տուժածներ չկան:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։















