Վայոց ձորում բախվել են Lexus-ն ու 21 տոննա բենզինով բեռնված ԿԱՄԱԶ-ը. վերջինս կողաշրջվելով, հայտնվել է Արփա գետի մոտ. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վարդգես Ղուկասյանի վարած Lexus RX-350 մակնիշի 04 XX 500 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած «ԿԱՄԱԶ»-53212 մակնիշի 53 ՏL 303 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ «ԿԱՄԱԶ»-ը, որը բեռնված է եղել վառելիքով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետի ափամերձ հատվածում:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղի ուժերով և հատուկ տեխնիկայի միջոցով վառելիքը տեղափոխվել է մեկ այլ ավտոմեքենա, որից հետո՝ վերամբարձ կռունկի միջոցով «ԿԱՄԱԶ-ը» դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։













