Կորոնավիրուսի դեմ հակամարմինները հղիներից փոխանցվում է դեռ չծնված երեխաներին. ուսումնասիրություն
Հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի դեմ պաշտպանող հակամարմինները, որոնք հղիության ընթացքում հաճախ փոխանցվում են մորից պտղին, կարող են պաշտպանել նորածնին հիվանդությունից:
Ինչպես փոխանցում է CNN-ը, ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է նաև, որ հղի կնոջ պատվաստումը կարող է պաշտպանել նրա դեռ չծնված երեխային նույնպես: Մասնագետները հղիներին խորհուրդ են տալիս պատվաստվել վիրուսի դեմ, ինչը կպաշտպանի ինչպես իրենց, այնպես էլ իրենց երեխաներին:
Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի մասնագետ Դասթին Ֆլենարին և նրա գործընկերներն ուսումնասիրել են ավելի քան 1400 մայրերի և երեխաների տվյալները: Նրանք պարզել են, որ IgG շարքի հակամարմիններն ընկերքի միջոցով պտղին են փոխանցվել վարակված կամ արդեն բուժված 83 կանանցից 72-ի դեպքում:
Նշվում է, որ վարակված մայրերի երեխաներից ոչ մեկի մոտ կորոնվիրուս չի հայտնաբերվել, իսկ հակամարմին ունեցող կանանց 60 տոկոսն ընդհանրապես կորոնավիրուսային ախտանշաններ չեն ունեցել:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 մլն-ը, իսկ վիրուսի հետևանքով մահացածներինը՝ 2,2 մլն-ը:










