Հրապարակվել են Arvin բեռնատար նավի նավաբեկության ենթարկվելու կադրերը

22:49 • 30.01.21

Համացանցում հրապարակվել է օրեր առաջ Թուրքիայի ափերի մոտ Arvin բեռնատար նավի նավաբեկության տեսանյութը:

Ինչպես փոխանցում է ntv.ru-ն, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է նավը կոտրվել ալիքին բախվելիս:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Սև ծովում հունվարի 17-ին: Նավում 12 մարդ է եղել, որոնցից երկուսը՝ ՌԴ քաղաքացիներ, 10-ը՝ Ուկրաինայի: Հաջողվել է փրկել 6 նավաստիների, որոնցից մեկը՝ ՌԴ քաղաքացի: Ռուս նավապետին մահացած են գտել: