Չինացիները սնման ահռելի բլոկ են ստեղծել կրիպտոարժույթ ստանալու և թողարկելու համար
Չինացիները 3600 Վտ հզորությամբ սնման ահռելի համակարգչային բլոկ են ստեղծել, որը նախատեսված է կրիպտոարժույթ ստանալու և թողարկելու կամ այլ կերպ ասած՝ մայնինգի համար: Այս մասին գրում է Planet-today.ru-ն:
Նշվում է՝ սարքը բաղկացած է երկու առանձին բլոկներից, որոնցից յուրաքանչյուրը 1800 Վտ հզորություն ունի: Սարքի բնութագրերում այս առնչությամբ մանրամասնվում է՝ այն ունակ է գրեթե 3.5 կիլովատտ արտադրել +12B գծով:
Միևնույն ժամանակ, բլոկում տեղադրված են 4 օդափոխիչներ, ինչի հետևանքով մեծ հավանակակություն կա, որ այն աղմկոտ է: Օդափոխիչների նպատակը, ըստ երևույթին, սարքին չափից շատ տաքանալուց և պայթելուց զերծ պահելն է:
Սարքի հետ անվտանգության որևէ երաշխիքներ չեն տրվում, հետևաբար, գնորդն այն օգտագործելիս պետք է ապավինի սեփական ռիսկին:
Հիշեցնենք՝ ֆինանսական շուկայում վերջերս մեծ տարածում է գտել մայնինգը: Բառացի տերմինը նշանակում է արդյունահանում կամ արտադրություն: Այն կրիպտոարժույթ ստանալու և թողարկելու միջոց է: Նման ձևով օգտատերերը կարողանում են մեծ քանակությամբ էլեկտրոնային գումար կուտակել և ապա վաճառել դրանք:










