Բժիշկ Կոմարովսկին բացատրել է՝ ինչու են կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորում փակ դագաղի մեջ (տեսանյութ)

11:38 • 30.01.21

Հայտնի ուկրաինացի բժիշկ Եվգենի Կոմարովսկին պատմել է՝ ինչու են կորոնավիրուսային հիվանդությունից մահացածներին թաղում փակ դագաղի մեջ:

Մասնագետն իր տեսաբլոգում մանրամասնել է, որ դա ամենևին էլ պայմանավորված չէ հանգուցյալից վարակվելու վարկածով:

«Կորոնավիրուսային վարակից մահացածի հուղարկավորությունը վտանգավոր է նրանով, որ բարեկամները, որոնք հավաքվում են դագաղի շուրջ, խախտում են սոցիալական հեռավորության կարգը: Ինքը՝ հանգուցյալը, այլևս վարակիչ չէ: Եվ այն, որ կորոնավիրուսի զոհերին հուղարկավորում են փակ դագաղներով վկայում է, որ պետությունը համապատասխան աշխատանք է տանում բնակչության հետ»,-ասել է բժիշկը մանրամասնելով, որ կորոնավիրուսից մահացածի կողքին գտնվելու փաստը որևէ հավելյալ վտանգ չի ներկայացնում:

Կոմարովսկիի խոսքով՝ նույնիսկ ողջերի պարագայում շրջապատին վարակելու  հնարավորությունը նվազում է ախտանշանների ի հայտ գալուց արդեն 4-5 օր հետո, այնպես որ, ըստ նրա, հանգուցյալները, առավելևս, վարակիչ չեն:



 

Բժիշկ Կոմարովսկին բացատրել է՝ ինչու են կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորում փակ դագաղի մեջ (տեսանյութ)