Էկվադորի նախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վաշինգտոնում օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց
Ինքնաթիռը, որով Վաշինգտոնից վերադառնալիս է եղել Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, հարկադիր վայրէջք է կատարել օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահին կից հասարակայնության հետ կապերի վարչությանը, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով:
Նշվում է, որ օդանավում գտնվողներից ոչ ոք չի տուժել: «Նախագահ Լենին Մորենոն և բոլոր ուղևորները լավ են և Էկվադոր կվերադառնան առաջիկա ժամերի ընթացքում»,- ասվում է վարչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Էկվադորի նախագահը վերջին շաբաթվա ընթացքում պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում:










