Հնդիկ ֆերմերները ոստիկանության հետ բախումներից հետո հացադուլ են սկսել

12:52 • 30.01.21

Հնդիկ ֆերմերները իշխանության հետ մեկ շաբաթվա բախումներից հետո սկսել են մեկօրյա հացադուլ՝ բողոքելով գյուղատնտեսական նոր օրենքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը, մեկ շաբաթ տևած բախումների արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ հարյուրավորները:

Հնդկաստանում տասնյակ հազարավոր ֆերմերներ զայրացած են, կարծում են, որ նոր ընդունված օրենքները ձեռնտու են խոշոր մասնավոր գնորդներին ՝ ի հաշիվ արտադրողների:  Նրանք ավելի քան երկու ամիս բողոքի ակցիա են անում մայրաքաղաք Նյու Դելիի մատույցներում:

Օրեր առաջ ցուցարարները նաև բախվել են ոստիկանության հետ: