Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 676 նոր դեպք, մահացել է 11 մարդ

14:02 • 30.01.21

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 676 նոր դեպք: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Նշվում է՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է  411 մարդ, մահացել է 11-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի ողջ տարածքում իրականացվել է 19 989 թեստավորում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակից ի վեր՝ Վրաստանում հայտաբերվել է կորոնավիրուսի 257 632 դեպք: Ընդհանուր առմամբ, բուժվել է 248 537 մարդ, մահացել՝ 3159-ը: