Փարիզում բողոքի ցույցեր են ընթանում «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի դեմ
Փարիզում շաբաթ նոր բողոքի ակցիա է ընթանում «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի մի շարք հոդվածների դեմ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս անգամ միջոցառման ձևաչափը տարբերվում է ավանդականից, երթ նախատեսված չէ: Մայրաքաղաքի տարբեր հրապարակներում երաժշտություն է հնչում, ժամանել է թմբկահարների խումբը: Նրանցից ոչ հեռու պարային ցուցադրություններով հանդես են գալիս երիտասարդ ցուցարարները: Նրանցից ոմանք պաստառ էին պատրաստել՝ Free party is not a crime («Ազատ երեկույթը հանցագործություն չէ»):
Ակցիայի կազմակերպիչներից են մի շարք արհմիություններ: Բեմահարթակից ելույթ են ունեցել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ելույթով հանդես եկողներից մեկը նշել է, որ բողոքի առարկա հանդիսացող օրինագիծը Սենատի քննարկմանն է ներկայացվելու մարտին: Փաստաթղթում նախկինի պես պահպանվում է 24-րդ հոդվածը, որը խստացնում են ոստիկանների մասնակցությամբ լուսանկարների տարածման կանոնները, նաև ցույցերը լուսաբանելիս:
Մամուլի ազատության պաշտպանությանն ուղղված բազմամարդ ցույցեր Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի են ունենում նոյեմբերից ի վեր:










