Մոսկվան սատարել է Թրամփին և 40 տարի առաջնորդել է նրան մինչ նախագահ դառնալը. The Guardian

15:05 • 30.01.21

Խորհրդային Միությունը դաստիարակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 1970-ականներից և սատարել է նրա քաղաքական հավակնություններին, մինչդեռ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գործակալները ամեն կերպ շոյում էին նրան և կանխատեսում նախագահի պաշտոնը: Այս մասին հայտարարել է նախկին խորհրդային հետախույզ Յուրի Շվեցը, որն այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, գրում է The Guardian-ը:

Շվեցը հավաստիացրել է, որ Թրամփը դարձել է Խորհրդային և Չեխոսլովակիայի հատուկ ծառայությունների գործողության թիրախը 1977 թվականին, երբ ամուսնացել է չեխ մոդել Իվանա Զելնիչկովայի հետ:

Ավելի ուշ, երբ Թրամփը բացել էր իր առաջին Grand Hyatt New York հյուրանոցը, նա հանդիպել էր Խորհրդային միությունից ներգաղթած Սեմյոն Կիսլինային, որը, իբր, ԿԳԲ-ի գործակալ էր, և հուշել էր երիտասարդ միլիարդատիրոջը:

1987-ին Թրամփն ու նրա կինը այցելել են Մոսկվա և Լենինգրադ, որտեղ ԿԳԲ-ի գործակալները միլիարդատիրոջը հորդորել էին մտնել քաղաքականություն, քանի որ նրանք տեղյակ են եղել նրա մտավոր և հոգեբանական խոցելիության և շողոքորթությունների նկատմամբ թուլության մասին:

«Սա մի իրավիճակ է, երբ մարդիկ հավաքագրվում են, երբ դեռ ուսանող են, և հետո նրանք ստանում են կարևոր պաշտոններ: Նման բան տեղի է ունեցել նաև Թրամփի հետ», - ասել է Շվեցը:

Նախկին լրտեսը դարձել է լրագրող Քրեյգ Ունգերի Compromising նոր գրքի հիմնական աղբյուրը, որը ուսումնասիրում է Դոնալդ Թրամփի և հանգուցյալ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի հարաբերությունները, որը մեղադրվում է մարդկանց վաճառքի համար:

Ըստ Շվեցի՝ ԿԳԲ-ի գործակալները Թրամփի հետ վարվել են այնպես, կարծես նրանք չափազանց զարմացած են եղել նրա անհատականությունից և կարծել են, որ նա պետք է դառնա Միացյալ Նահանգների նախագահ և փոխի աշխարհը: Դրանից անմիջապես հետո է հենց Թրամփը սկսել  հնարավորություններ փնտրել Հանրապետական կուսակցության կողմից թեկնածությունն առաջադրելու համար:

Հոդվածում նշվում է է նաև, որ 1987-ին նա առաջատար հրատարակություններում հրապարակել էր մի մեծ հայտարարություն, որով մեղադրել էր Ճապոնիային Միացյալ Նահանգներին շահագործելու համար, կոչ էր արել դուրս գալ ՆԱՏՕ-ից և նշել, որ պետք չէ պաշտպանել այն երկրները, որոնք ունակ չեն ինքնապաշտպանության: Այս տեքստի հրապարակումից հետո Շվեցը շնորհավորանքներ էր ստացել հաջող «գործողության» կապակցությամբ: