Կովկասում դաժան պատերազմի փորձը չպետք է կրկնվի, դրա միակ ճանապարհը շահավետ համագործակցությունն է, և Նախիջևանը կարող է եզակի դեր ունենալ այս գործում. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով շաբաթ այցով գտնվում է Նախիջևանում, հանդիպում է ունեցել Ինքնավար Հանրապետության Գերագույն վեհաժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ:
Ինչպես փոխանցում է «ԻՍՆԱ» գործակալությունը, իրանցի դիվանագետը հանդիպման ժամանակ շեշտել է, որ շրջանի դերակատարությունը կենսական նշանակություն է ունենալու Կովկասի տարածաշրջանի համար:
«Ուրախ եմ, որ տարածաշրջանային այցս սկսել եմ Բաքվից և ավարտում եմ Նախիջանում: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կենսական նշանակություն կունենա Կովկասի տարածաշրջանի համար: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Կովկասում դաժան պատերազմի փորձը չկրկնվի: Դա անելու միակ ճանապարհը շահավետ համագործակցությունն է, և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կարող է եզակի դեր ունենալ այս գործում, ինչպես նաև տրանսպորտային ուղիներ ստեղծելու հարցում»,- ասել է Զարիֆը:
Վերջինս հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրներին կհաջողվի համապարփակ համագործակցություն ծավալել Հարավ-հյուսիս և Հարավ-արևմուտք միջանցքերով, իսկ միջանցքներ, ըստ դիվանագետի, կմիավորեն Պարսից ծոցը Ռուսաստանին և Սև ծովին:










