Բիլ Գեյթսն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին իր «ներգրավվածության» մասին խոսակցություններին

22:42 • 31.01.21

Պատվաստման մասին ոչ հավաստի լուրերի տարածումը կարող է երկարաձգել կորոնավիրուսի համավարակը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գերմանական Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

Վերջինս կրկին հերքել է համավարակի ի հայտ գալուն իր ներգրավվածության մասին լուրերը: «Դա մեծ մարտահրավեր է, երբ մարդիկ պարզ լուծումներ են փնտրում: Նրանք հարց են տալիս. արդյո՞ք ինչ-որ մեկը կանգնած չէ համավարակի հետևում»,- ասել է գործարարը:

Գեյթսը հավելել է, որ իր հիմնադրամն արդեն բախվել է պատվաստման հարցում մարդկանց անվստահությանը:

«Պոլիոմիելիտի դեմ պայքարի ժամանակ այնպիսի երկրներում ինչպիսին են Պակիստանն ու Նիգերիան, խոսակցություններ էին պտտվում, որ պատվաստումն անվտանգ չէ և հանգեցնում է կանանց անպտղության»,- հավելել է ձեռնարկատերը:

Նրա խոսքով՝ նման մոլորությունների դեմ պայքարի համար հարկ է դիմել ազդեցիկ մարդկանց, որոնք ներկայացնում են հասարակությունը կամ մեծ հեղինակություն ունեցող հոգևոր առաջնորդներին: Նրա կարծիքով՝ միայն նրանք են ունակ բացատրել բնակչությանը պատվաստման առավելությունը:

Բիլ Գեյթսն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին իր «ներգրավվածության» մասին խոսակցություններին