Բրազիլիայում համավարակի բռնկումից ի վեր շուրջ 224 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից. RT

04:56 • 31.01.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 9 176 975-ի, հայտնում է RT-ն:

Ինչպես նշվում է երկրի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության մեջ՝ 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 58 462 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի հետևանքով մահացել է 223 945 մարդ, վերջին մեկ օրում՝ 1279-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում գրանցվել է շուրջ 97 միլիոն պացիենտ:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: