Ողջ աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 500 000 նոր դեպք է գրանցվել. ТАСС

01:26 • 31.01.21

Ողջ աշխարհում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, ավելի քան 2 190 000 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 101 561 219֊ի, մահվան ելքով՝ 2 196 944 դեպք:

Կորոնավիրուսով վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նաhանգներում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 10.6 մլն), Բրազիլիան (ավելի քան 8.8 մլն), Ռուսաստանը (ավելի քան 3.7 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 3.6 մլն), Ֆրանսիան (ավելի քան 3 մլն):

Մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին: