Կուբայում ավտովթարի հետևանքով 10 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել

02:52 • 31.01.21

Կուբայի արևմուտքում՝ Մայաբեկե նահանգում, ավտովթարի հետևանքով առնվազն 10 ուղևոր զոհվել է, 24-ը՝ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ տրանսպորտային միջոցում 45 ուսուցիչ է եղել, որոնք մայրաքաղաք Հավանայից դեպի երկրի արևմտյան շրջաններ ուղևորվելիս են եղել։ 

Ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, ձորն է գլորվել։