Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոց՝ մասնակցելու ուղղափառ ռաբբիի հուղարկավորությանն՝ անտեսելով կարանտինային սահմանափակումները
Հազարավոր ուլտրա-ուղղափառներ հավաքվել են Երուսաղեմում՝ մասնակցելու հայտնի ռաբբիի հուղարկավորությանը՝ անտեսելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, ռաբբի Մեշուլամ Դովիդ Սոլովեյչիկը մահացել է 99 տարեկան հասակում՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո մի քանի ամիս հիվանդությունից չապաքինվելու հետևանքով:
Երկիրը ներկա պահին գտնվում է երրորդ համազգային մեկուսացման մեջ, սակայն ոստիկանությունը չի խոչընդոտել սգո երթի անցկացումն ու չի փորձել ցրել երթի մասնակիցներին:
Երկրի փոխվարչապետ Բեննի Գանցը նշել է, որ հազարավոր մարդիկ են դուրս եկել՝ հրաժեշտ տալու ռաբբիին, և նրանցից շատերն առանց դիմակի են:












