Յուլիա Նաչալովայի բժիշկը հայտնել է՝ որն է եղել երգչուհու մահվան պատճառը
Երգչուհի Յուլիա Նաչալովան, որը կյանքից հեռացել է 2019 թվականի մարտի 16-ին, մինչև վերջին պահը հրաժարվել է ոտքի վիրահատությունից, որում փտախտ էր սկսվել:
Ինչպես «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հետ զրույցում ասել է երգչուհու բուժող բժիշկ Վասիլի Շուրովը, հենց դա է հանգեցրել նրա մահվան:
«Հոդատապի պատճառով Յուլիան սովորել էր տանել ցավը: Արդյունքում նրա մոտ փտախտ է առաջացել: Քանի դեռ Յուլիայի գիտակցությունը տեղն էր, նա թույլ չէր տալիս ոտնաթաթի անդամահատում անել: Իսկ երբ բժիշկներն այնուամենայնիվ վիրահատությունն արեցին, Նաչալովան արդեն անգիտակից էր: Արդեն շատ ուշ էր, նրա մոտ սեպսիս (արյան վարակում) էր սկսվել»,- ասել է Շուրովը:
Բժիշկը պարզաբանել է, որ ամեն ինչ սկսվել է ոտքի մատի վրա առաջացած վերքից և նեկրոզի (մեռուկ) հատվածի հեռացման անհրաժեշտությունից: Ցավոք սրտի, երգչուհուն չեն կարողացել համոզել, որ ուշացումը մահացու վտանգ է իրենից ներկայացնում:
Հիշեցնենք, որ Նաչալովան մահացել է 38 տարեկանում: Նրա հայրը հայտնել էր, որ մահվան պատճառը սրտի կանգն է եղել, իսկ երգչուհու ներկայացուցիչը նշել էր, որ նա մահացել է սեպսիսի պատճառով:










