Մոսկվայի կենտրոնում տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել (տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում տղամարդը փորձել է ինքնահրկիզում անել մետրոյի «Տվերսկայա» կայարանի մոտակայքում:
Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը, որի հաղորդմամբ՝ ոստիկանությունից ավելի ուշ հաստատել են, որ տղամարդն ինքնասպանության փորձ է արել: Նրան հաջողվել է փրկել, այնուհետև բուժօգնություն են ցույց տվել:
Դեռևս պարզ չէ՝ արդյոք միջադեպը կապ ունի Մոսկվայում անցկացված բողոքի ցույցերի հետ, թե ոչ: Գործակալության փոխանցմամբ՝ տղամարդը խարդախության զոհ է դարձել. նրան խաբել են և ձեռքից խլել բնակարանը:
Մոսկվայում և ՌԴ մի շարք այլ քաղաքներում այսօր բողոքի ցույց էին անցկացնում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները:
В центре Москвы мужчина попытался совершить самосожжение. Его спасли pic.twitter.com/zNmrRMFPXw
— МБХ медиа (@MBKhMedia) January 31, 2021










