Սիրիական Աֆրինում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել  

17:10 • 31.01.21

Պայթյուն է որոտացել Սիրիայի Հալեպ նահանգի՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաքում, ինչի հետևանքով վեց քաղաքացիական անձ է մահացել, այդ թվում՝ երեք երեխա:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցին, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ Ալ-Սինա թաղամասում, երբ ականապատ մեքենա է պայթեցվել:

Զոհերից բացի կա 25 վիրավոր: Նշվում է, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասել է մոտակա շինությունները: