Լիտվայի Նախագահը Տիխանովսկայայի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության նոբելյան մրցանակի
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային առաջադրել է Խաղաղության նոբելյան մրցանակի: Այս մասին ինքը՝ Տիխանովսկայան, Twitter- ում գրել է շաբաթ օրը ՝ հունվարի 30-ին, ավելացնելով, որ իր հետ միասին մրցանակին առաջադրված է ողջ բելառուս ժողովուրդը:
«Սա Բելառուսի հետ համերաշխության և մեր խաղաղ պայքարի ճանաչման հիանալի արտահայտությունն է, որը ոգեշնչում է ամբողջ աշխարհին անցյալ տարվա օգոստոսից»,-ընդգծել է Տիխանովսկայան:
Ըստ AFP գործակալության, բելառուսական ընդդիմության երեք առաջնորդներն էլ առաջադրվել են Նոբելյան մրցանակի ՝ բացի Տիխանովսկայայից նաև Մարիա Կոլեսնիկովան և Վերոնիկա Ցեպկալը։










