ԱՀԿ փորձագետներն այցելել են Ուհանի խոշորագույն մթերային շուկաներից մեկը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը, որը զբաղվում է կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությամբ, այցելել է չինական Ուհան քաղաքի մթերային շուկա:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, վարակաբանության, սննդամթերքի անվտանգության և համաճարակաբանության ոլորտի մասնագետներն այցելել են քաղաքի խոշորագույն շուկաներից մեկը, որտեղ վաճառում են թարմ միս, ձուկ և ծովամթերք:
Մինչ այդ փորձագետները երկու հիվանդանոց են այցելել Ուհանում, որտեղ կորոնավիրուսի բռնկում էր արձանագրվել: ԱՀԿ փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի կեսերին: Նախքան աշխատանքներին անցնելը նրանք 14-օրյա կարանտին են անցել, որն ավարտվել է հունվարի 28-ին:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 2,2 մլն-ը:










