Մեքսիկացի ֆերմերն իր այգում հնագույն արձան է հայտնաբերել (լուսանկար)

15:04 • 01.02.21

Մեքսիկայում տղամարդը մաքրել է իր ընտանեկան ֆերմայի մի հատվածը` ձմերուկ տնկելու նպատակով և պատահաբար մեծ քարի է բախվել, հայտնում է Reuters  լրատվական գործակալությունը:

Ֆերման փորելուց մի քանի շաբաթ անց մեքսիկացի Սեզար Կաբերան և հինգ այլ տղամարդիկ խնամքով բարձրացրել են քարը գետնի տակից և հայտնաբերել հնագույն արձան, որը հավանաբար թաղված է եղել դարեր շարունակ:

Ըստ փորձագետների՝ արձանը ներկայացնում է թագուհու կամ աստվածուհու` մեքսիկական Հուաստեք մշակույթից, որն այնքան էլ լավ չէ ուսումնասիրված:

Լոս Անջելեսի «Գեթթի» հետազոտական ինստիտուտի մասնագետ Քիմ Ռիխտերն ասել է, որ այս մշակույթում շեշտը դրվում էր հզոր կանանց վրա, որոնք հաճախ դաջվածքներով էին և գրեթե միշտ մերկ և հավելել. «Այս զարմանահրաշ մշակութային ժառանգությունը չի պեղվում և չի պահպանվում ինչպես հարկն է»:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Մեքսիկայում հետազոտությունների ֆինանսավորման կտրուկ կրճատումների հետևանքով դադարեցվել են բազմաթիվ հնագիտական պեղումներ:

Վերակրուսի համալսարանի դեկան և հնագետ Սառա Լադրոն դե Գուևարան ասել է, որ այս կնոջ արձանը նպատակ ունի հիշեցնելու, որ Մեքսիկան ուսումնասիրելու ժառանգություն ունի:

In Mexico, amateur find of ancient 'goddess' stirs calls for more research

 

Մեքսիկացի ֆերմերն իր այգում հնագույն արձան է հայտնաբերել (լուսանկար)