Երուսաղեմում ուշագրավ գրությամբ հին մետաղադրամ են հայտնաբերել (լուսանկարներ)

15:39 • 01.02.21

Երուսաղեմում` Տաճարի լեռան ստորոտում, հնագետները հայտնաբերել են հազվագյուտ բրոնզե մետաղադրամ: Այս մասին տեղեկացնում է express.co.uk կայքը:

Հնագետները այս հայտնագործությունը թվագրում են մինչև մ․ թ․ ա․ 132 թվական (գրեթե 1900 տարի առաջ), երբ տեղի է ունեցել Հռոմեական Հրեաստանի հրեաների ապստամբությունը ընդդեմ Հռոմեական կայսրության՝ Սիմոն Բար Կոխբիի ղեկավարությամբ:

Հին մետաղադրամի մի կողմում խաղողի վազի պատկեր է և գրություն. «Իսրայելի ազատության երկրորդ տարին»: Հակառակ կողմում կա արմավենու ծառ և մեկ այլ գրություն. «Երուսաղեմ»:

Իսրայելական հնությունների վարչության հնագետների կարծիքով՝ սա իսկապես բացառիկ հայտնագործություն է: Երուսաղեմում հայտնաբերված 22,000 մետաղադրամներից միայն 4-ն են թվագրվել հակամարտության տարիներին: Սակայն նախկինում Երուսաղեմ քաղաքի անունով մետաղադրամներ չեն հայտնաբերվել:

Հնագետներ Մորան Հագբիի և դոկտոր Ջո Ուզիելի խոսքերով՝ մետաղադրամները, հավանաբար, Երուսաղեմ են բերվել 10-րդ լեգեոնի հռոմեացի լեգեոներների կողմից, որոնք մասնակցել են ապստամբության ճնշմանը:

«Հարցերից մեկը, որ մենք մեզ տալիս ենք, այն է, թե ինչպես է այս մետաղադրամը հասել Երուսաղեմ, քանի որ այսօր մենք գիտենք, որ ապստամբները չեն նվաճել Երուսաղեմը: 10-րդ լեգեոնի ճամբարը գտնվում էր Երուսաղեմի Հին քաղաքի մոտակայքում, իսկ ոմանք ասում են, որ այն գտնվել է Տաճարի լեռից հարավ»,-նշել է Հագբին:

Գիտնականները ենթադրում են, որ հռոմեացի լեգեոներները հրեական մետաղադրամները հավաքում էին որպես հուշանվեր:

Ancient coin: Rare bronze coin found in IsraelAncient coin: Archaeologists showing off the coin

Երուսաղեմում ուշագրավ գրությամբ հին մետաղադրամ են հայտնաբերել (լուսանկարներ)