Մրայա Քերիի ավագ քույրը դատի է տվել երգչուհուն և նրանից 1,25 մլն դոլար փոխհատուցում է պահանջում իրեն «զրպարտելու» համար
Հանրահայտ երգչուհի Մրայա Քերիի ավագ քույրը՝ Էլիսոն Քերին, 2020-ի սեպտեմբերին հրապարակված «Մրայա Քերիի արժեքը» (The Meaning of Mariah Carey) հուշագրությունների պատճառով դատի է տվել երգչուհուն և նրանից պահանջում է 1,25 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել, հաղորդում է USA Today-ը։
Նախօրեին Էլիսոն Քերին հայց է ներկայացրել Նյու Յորքի Գերագույն դատարան՝ 1,25 մլն դոլար պահանջելով փոփ աստղի հուշագրությունների պատճառած «հուզական ընկճախտի համար»։
Հայցում նշվում է, որ Մերայա Քերին իր գիրքում առանց որևէ էական ապացույցների իր հասցեին մեղադրանքներ է հնչեցնում։ Ինչպես մանրամասնում է թերթը, երգչուհին իր գրքում ավագ քրոջը մեղադրել է իր վրա եռացող ջուր լցնելու, վտանգավոր դեղամիջոցներ տալու համար։
50-ամյա երգչուհին մեծացել է սևամորթ հոր, սպիտակամոթ մոր, քրոջ և եղբոր հետ։ Իր գրքում Քերին խոսել է ծանր մանկության, քրոջ և եղբոր հետ անառողջ հարաբերությունների մասին։










