Էլթոն Ջոնը բանակցություններ է վարել մշակութային հարցերով ՄԱԿ-ի քարտուղարի հետ՝ երաժիշտների համար ավելի լավ «հետբրեքզիթյան» պայմաններ ստեղծելու նպատակով

11:30 • 04.02.21

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը բանակցություններ է վարել մշակութային հարցերով ՄԱԿ-ի քարտուղար Օլիվեր Դոուդենի հետ՝  Միացյալ Թագավորության երաժիշտների` ԵՄ ուղևորությունների վերաբերյալ, սակայն նշել է, որ առանց այցագրի շրջագայություններն այս պահին հնարավոր չեն, հայտնում է BBC լրատվականը:

Անցյալ ամիս Էլթոն Ջոնը դիմել էր Brexit-ից (Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) հետո երաժիշների համար նախատեսված վճարները կրժատելու համար: Նա նշել է, որ այժմ իր պարտքն է համարում փորձել բարելավել «հետբրեքզիթյան» պայմաններն աստղերի և անձնակազմի համար:

«Ես ուզում եմ, որ իրավիճակը կարգավորվի, որպեսզի երիտասարդները Եվրոպայում հյուրախաղեր ունենալու հարցում դժվարություններ չունենան, քանի որ դա կազդի նրանց կարիերայի վրա, և կխոչընդոտի նրանց աճն ու ստեղծագործականությունը»,- նշել է 73-ամյա երաժիշտը և հավելել, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի հետևանքով առաջացած պայմաններն ավելի շատ ազդեցություն կունեն երիտասարդ արվեստագետների վրա:

Մշակութային հարցերով ՄԱԿ-ի քարտուղար Օլիվեր Դոուդենի հետ քնարկումների ընթացքում քննարկվել են մի շարք գաղափարներ՝  երաժիշտների համար արդյունավետ աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով, նշել է երաժիշտը: Դոուդենն, իր հերթին, թվիթերյան հաշվում գրել է, որ դրական զրույց է ունեցել Էլթոն Ջոնի և նրա ամուսնու հետ և շեշտել, որ այս ուղղությամբ կառավարությունում զգալի աշխատանք է տարվում:

Էլթոն Ջոնը բանակցություններ է վարել մշակութային հարցերով ՄԱԿ-ի քարտուղարի հետ՝ երաժիշտների համար ավելի լավ «հետբրեքզիթյան» պայմաններ ստեղծելու նպատակով