Թրամփը հեռացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայից  

23:47 • 04.02.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեփական ցանկությամբ հեռանում է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայից:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան հեռուստաալիքին, այդ մասին հետևում է Թրամփի նամակից, որն ուղղված է գիլդիայի նախագահ, դերասանուհի Գեբրիել Կարտերիսին:

«Գրում եմ ձեզ այսպես կոչված՝ կարգապահական կոմիտեի լսումների պատճառով, որոնք ուղղված են ինձ միության անդամակցությունից զրկելուն: Ինչ տարբերություն: Այլևս չեմ ցանկանում կապ ունենալ ձեր միության հետ: Այս նամակով տեղեկացնում եմ SAG-AFTRA-ից անհապաղ հեռանալուս մասին»,- գրել է Թրամփը:

Թրամփը նշել է նաև, որ այնքան էլ չի հպարտանում իր կատարած աշխատանքով այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Տանը մենակ 2», «Օրինակելի արուն», «Ուոլ սթրիթ. փողերը չեն քնում» ֆիլմերը:


Թրամփը հեռացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայից