Հուսով ենք` ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը. Զախարովա  

19:05 • 04.02.21

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանաան վերահսկողությանն անցած տարածքներում գտնվող եկեղեցիներն ու մշակութային կոթողների պահպանության հարցին և ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի այցելությանը:

«Որքանով տեղյակ եմ, ներկա պահին բանակցություններ են ընթանում ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ այցի կազմակերպման վերաբերյալ: Հուսով ենք, որ նման ուղևորություն տեղի կունենա և տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով մշակութային ժառանջության կոթողների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հարցին:

Արցախի երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 հուշարձան։

 

Հուսով ենք` ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը. Զախարովա