51-ամյա Ջենիֆեր Լոպեսը 4-րդ անգամ զարդարել է Allure ամսագրի շապիկը (լուսանկարներ)

10:52 • 10.02.21

Երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը 4-րդ անգամ նկարահանվել է Allure ամսագրի շապիկի համար, հայտնում է Daily Mail -ը:

Ամսագիրը լուսանկարներ է հրապարակել ֆոտոսեսիայից: Հարցազրույցի ընթացքում 51-ամյա աստղը նշել է, որ, երբ նոր էր սկսել կինոկարիերան, այն ժամանակ բոլորը մի տեսակ հիվանդագին նիհար պետք է լինեին, մինչդեռ ինքն իր կազմվածքի շնորհիվ տարբերվել է մյուսներից:

Allure ամսագրի 30-ամյակին նվիրված հարցազրույցի ընթացքում, խոսելով կորոնավիրուսային սահմանափակումների ընթացքում վարած համեստ կյանքի մասին, Լոպեսն ասել է, որ սկզբում մի տեսակ անհանգստություն կար, սակայն ուրախ է, որ ավելի շատ ժամանակ է կարողացել անցկացնել իր 45-ամյա փեսացուի` Ալեքս Ռոդրիգեսի, 12-ամյա զույգեր երեխաների և Ռոդրիգեսի 2 դուստրերի հետ:

«Սա լավ ժամանակ էր ընտանիքի համար: Մենք այդ ժամանակը ինքներս մեզ վրա ենք ծախսել», - ասել է աստղը և հավելել, որ ստիպված են եղել հետաձգել իրենց հարսանիքը. «Մենք ամիսներով ծրագրում էինք մեր հարսանիքը, որը պետք է արտերկրում կայանար, սակայն երևի ճիշտ ժամանակը չէր»:

Նկարահանումներին Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է ռետրո ոճի սանրվածքով, որի հեղինակը վարսահարդար Քրիս Ափփլեթոն է:

'Everyone had to be a waif': Leggy Jennifer Lopez, 51, sported a short wig as she discussed challenging the industry's beauty standards with her famous curves with Allure
She said: 'When I came on the scene, it was kind of the time of the waif and everybody had to be stick thin. 'It was like, "Well, you’re not. How do you feel?" I’m like, "I feel great about it!"'
Love is all you need: Jennifer added she is glad she has been able to spend much more time with her fiancé and former Yankees slugger Rodriguez, 45, her 12-year-old twins (their father is Marc Anthony), and Rodriguez’s two daughters
Almost to the alter: Jennifer and A-Rod have been forced to postpone their wedding twice due to the pandemic and she called it a 'big deal' pictured together in 2019