ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով հեղինակավոր մրցանակի է արժանացել «գիտությունը պաշտպանելու» համար  

17:29 • 16.02.21

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով իսրայելական հեղինակավոր մրցանակի է արժանացել գիտության նկատմամբ ցուցաբերած հավատարմության համար:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Ֆաուչին, որը միշտ տարաձայնությունների մեջ էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հարցում, արժանացել է Դեն Դեյվիդի մրցանակի (Dan David Prize)՝ «գիտությունը պաշտպանելու» համար:

Փորձագետը գովաբանության է արժանացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառմանն աջակցելու, ինչպես նաև ՄԻԱՎ-ի շուրջ հետազոտություններն առաջնորդելու համար:  

80-ամյա Ֆաուչին պետական պաշտոնում խորհրդատվական ծառայություն է մատուցել ԱՄՆ 7 նախագահներին:

Դեն Դեյվիդի անվան միջազգային մրցանակը հիմնադրվել է 2000 թվականին: Այն ամեն տարի 1 մլն դոլարի պարգևավճար է շնորհում գիտությանը, տեխնոլոգիաներին և մշակույթին աջակցելու համար:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 28 մլն-ը, մահացածներինը՝ 490 հազարը:

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով հեղինակավոր մրցանակի է արժանացել «գիտությունը պաշտպանելու» համար