Համացանց են արտահոսել Samsung-ի նոր Galaxy A52 սմարթֆոնի տվյալները (լուսանկարներ)

15:15 • 16.02.21

Հարավկորեական Samsung ընկերության նոր Galaxy A52 սմարթֆոնների բնութագրիչները, այդ թվում՝ լուսանկարներն ու տեխնիկական հնարավորության մասին տվյալները, արտահոսել են համացանց՝ սարքի շնորհանդեսից մոտ մեկ ամիս առաջ, գրում է gizmochina.com-ը:

Ըստ այդմ՝ սմարթֆոնը կթողարկվի երկու տարբերակով՝ 5G և LTE համացանցային հասանելիության հնարավորություններով:

Առաջին տարբերակը կստանա նոր դասի Qualcomm Snapdragon 750G պրոցեսոր, մինչդեռ 4G բնութագրիչի դեպքում սմարթֆոնը գործի կդրվի Snapdragon 720G-ի միջոցով: Մնացած ամեն բան 2 սմարթֆոնների պարագայում նույնական է:

Նշվում է՝ սմարթֆոնը հագեցած կլինի 6.52 դյույմանոց Super AMOLED էկրանով՝ 2400x1080 պիքսել թույլատրելիությամբ: Բացի այդ, այն կհամալրվի ներկառուցված մատնահետքի տեսածրով (սկաներ):

Ակնկալվում է, որ Samsung Galaxy A52-ի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի մարտի սկզբին: 4G տարբերակը եվրոպական շուկայում կարժենա 349 եվրո:

Այն կներկայացվի 4 գույնով՝ սև, սպիտակ, մանուշակագույն և երկնագույն:

No description available.No description available.No description available.

No description available.

Համացանց են արտահոսել Samsung-ի նոր Galaxy A52 սմարթֆոնի տվյալները (լուսանկարներ)