Մահացել է դեֆիբրիլյատորի ստեղծող Բեռնարդ Լաունը

11:08 • 17.02.21

Մահացել է ամերիկացի բժիշկ-սրտաբան, առաջին արդյունավետ դեֆիբրիլյատորի գյուտարար Բեռնար Լոունը: 

Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով գիտնականի հարազատների խոսքերը: 

Ըստ Բեռնարդ Լաունի թոռնուհի Արիելի Լաուն Լևիտոնի՝ ավելի վաղ գյուտարարի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել, որի հետևանքով սրտային անբավարարության հետ կապված բարդություններ էին առաջացել:

Հիշեցնենք՝ Բեռնար Լաունը ծնվել է 1921 թվականի հունիսի 7-ին Լիտվայում: 1962 թ.-ին նա մշակել էր սրտի անկանոն ռիթմերը շտկելու նոր մեթոդ, որը կոչվում է ֆիբրիլյացիա:

Գյուտարարի կողմից ստեղծված այս սարքը, որը հայտնի է դեֆիբրիլյատոր անունով, վերահսկում է էլեկտրական ակտիվությունը սրտում և առիթմիայի կամ այլ խնդիրների հայտնաբերման պարագայում ունակ է ապահովել էլեկտրական շոկ՝ ոչ նորմալ ռիթմի վերացման համար։

Բացի այդ, սարքավորումը կիրառվում է հանկարծակի սրտային մահը կանխարգելելու նպատակով:  

Տասնամյակների անհաջող փորձերից հետո նա իր ներդրումն է ունեցել նաև սրտի բաց վիրահատությունն իրականություն դարձնելու գործում: Այս առնչությամբ նա 1985 թվականին Նոբելյան մրցանակի էր արժանացել:

Մահացել է դեֆիբրիլյատորի ստեղծող Բեռնարդ Լաունը