Գիտնականները պարզել են, որ կոֆեինը նվազեցնում է ուղեղի գորշ նյութի ծավալը

15:19 • 17.02.21

Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինի կանոնավոր օգտագործումն ազդում ուղեղի գորշ նյութի ծավալի վրա: Այս մասին հետազոտության արդյունքները հրապարակվել են Cerebral Cortex ամսագրում:

Նշվում է՝ հետազոտությանը մասնակցել է պարբերաբար սուրճ օգտագործող 20 երիտասարդ:

Հետազոտությունն իրականացվել է տասնօրյա տևողությամբ երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում մասնակիցներին տրվել են կոֆեին, իսկ երկրորդի ընթացքում՝ պլացոբո պարունակող հաբեր: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո գիտնականներն ուսումնասիրել են հետազոտվողների ուղեղի գորշ նյութի ծավալը և քնի որակը:

Ձեռք բերված տվյալները ցույց են տվել, որ մասնակիցների քնի որակը նույնն է եղել թե՛ կոֆեին, թե՛ պլացեբո օգտագործելու դեպքում: Այնուամենայնիվ, հետազոտողները ֆիքսել են ուղեղի նյութի ծավալի զգալի տարբերությունը, որն ավելի շատ է եղել այն մարդկանց մոտ, որոնք կոֆեին չեն ընդունել:

Տարբերությունը հատկապես նկատելի է եղել ուղեղի աջ քունքային բլթում, այդ թվում՝ հիպոկամպում, որը պատասխանատու է հիշողությունների համախմբման համար:

Բացի այդ, փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ 10 օր սուրճից հրաժարվելուց հետո  երիտասարդների ուղեղի գորշ նյութի ծավալն ինքնաբերաբար վերականգնվել է:

Գիտնականները պարզել են, որ կոֆեինը նվազեցնում է ուղեղի գորշ նյութի ծավալը