Գեյթսը հարուստ երկրներին խորհուրդ է տվել անցում կատարել 100%-անոց սինթետիկ տավարի մսի օգտագործմանը  

11:44 • 17.02.21

Ամերիկացի գործարար, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Technology Review պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե ինչպես հարուստ երկրները կարող են օգնել փրկել մարդկությունը կլիմայական աղետից:

«Կարծում եմ, որ բոլոր հարուստ երկրները պետք է անցնեն 100 տոկոսանոց արհեստական (սինթետիկ) տավարի մսի օգտագործման: Չեմ կարծում, որ 80 աղքատ երկրներում սինթետիկ միս կուտեն, սակայն կարծում եմ, որ բոլոր հարուսը երկրները պետք է այդպես վարվեն: Ավելի ուշ կսովորեք համային տարբերությանը, որն արտադրողները ժամանակի ընթացքում կբարելավեն»,- ասել է գործարարը:

Գեյթսը հույս է հայտնել, որ բուսական սպիտակուցներին անցումը կօգնի 20 տոկոսով նվազեցնել անասնաբուծության ժամանակ տեղի ունեցող մեթանի արտանտումների ծավալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիլ Գեյթսը մարդկության առաջ ծառացած ամենաբարդ խնդիրն անվանել էր կլիմայական չեզոքության հասնելը: Նրա կարծիքով՝ դրա համար մարդկությունը պետք է նվազեցնի ջերմոցային գազերի արտանետումների ծավալը, ինչը պայմանավորված է ածխի, նավթի և գազի այրման վրա հիմնված էներգիայով: