ՆԱՍԱ–ն հրապարակել է Մարս մոլորակի գունավոր լուսանկարները (լուսանկարներ)

10:02 • 20.02.21

Միացյալ Նահանգների Ազգային օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Մարս մոլորակի գունավոր լուսանկարները, որոնք արվել են փետրվարի 19–ին Մարսի վրա վայրէջք կատարած Perseverance հետազոտական սարքի միջոցով, հայտնում է rbc.ru կայքը:

Վայրէջքը տևել է մոտ յոթ րոպե և ուղիղ եթերով հեռարձակվել ՆԱՍԱ-ի կողմից: Բոլոր գործողություններն իրականացվել են ավտոմատ կերպով: Տրանսպորտային միջոցի արագությունը նվազեցնելու համար՝ օդապարիկ է բացվել, այնուհետև բարձրացվել է բարձր  ջերմաստիճանից պաշտպանելու համար նախատեսված պատյանը: Վայրէջքի վերջին փուլում աշխատել են արգելակման շարժիչները, որից հետո սարքը մալուխների վրա իջեցվել է մոլորակի մակերեսին: Սարքը Մարսի վրա կաշխատի 687 օր:

ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենը և «Ռոսկոսմոս»-ը շնորհավորել են գործակալությանը հաջող վայրէջքի կապակցությամբ: Կրեմլը ողջունել է ամերիկյան հետազոտական սարքի վայրէջքի կապակցությամբ`այդ իրադարձությունն անվանելով «մարդկության ժառանգություն»: 

ՆԱՍԱ–ն հրապարակել է Մարս մոլորակի գունավոր լուսանկարները (լուսանկարներ)