Ամերիկացին Սակրամենտո քաղաքի ճամփեզրից լուսանկարել է Լուսնի ֆոնին գտնվող Միջազգային տիեզերակայանը (լուսանկարներ)

16:17 • 03.03.21

Լուսանկարիչ Էնդրյու ՄաքՔարթին Երկրի մակերևույթից 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Միջազգային տիեզերակայանը լուսանկարել է Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի ճամփեզրից, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Լուսնի ֆոնին կայանի լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ տիեզերագնացները պատրաստվում էին բաց տիեզերք դուրս գալ։

ՄաքՔարթին խոստովանել է, որ օրերս արված լուսանկարն «ակնթարթորեն դարձել է իր ամենասիրելի լուսանկարներից մեկը»։

Հատկանշական է, որ լուսանկարում Միջազգային տիեզերակայանը գտնվում է Կոպեռնիկոսի խառնարանի ֆոնին։

The International Space Station is captured on camera in a super-rare photo - as the spacecraft was illuminated for a split-second while passing in front of the moonNASA astronaut Kate Rubins is pictured during a spacewalk to install solar array modification kits on the space station on Sunday February 28McCarthy said the image became an instant favourite out of the many photographs he captures of the night sky on a daily basis

Ամերիկացին Սակրամենտո քաղաքի ճամփեզրից լուսանկարել է Լուսնի ֆոնին գտնվող Միջազգային տիեզերակայանը (լուսանկարներ)