Խառնարաններ, լեռնաշղթաներ և բլրակներ. չինական զոնդը Երկիր է ուղարկել Մարսի նոր լուսանկարները (ֆոտոշարք)
Tianwen-1 չինական զոնդը Երկիր է ուղարկել Մարս մոլորակի նոր սև-սպիտակ և գունավոր լուսանկարները, որոնք հրապարակվել են Չինաստանի ազգային տիեզերական վարչության (CNSA) թվիթերյան պաշտոնական էջում։
Նշվում է՝ սև-սպիտակ լուսանկարներն արվել են 330-350 կմ բարձրությունից: Դրանցում երևում են խառնարաններ, լեռնաշղթաներ և բլրակներ: CNSA-ի տվյալներով՝ ամենամեծ խառնարանն ունի մոտ 620 մ տրամագիծ:
Հիշեցնենք՝ 2020-ի հուլիսի 23-ին Չինաստանը հայտարարել էր Կարմիր մոլորակը հետազոտելու իր առաջին առաքելության՝ Tianwen 1-ի հաջող մեկնարկի մասին:










