Ամերիկացի գիտնականները պարզել են` արյան որ խմբի ներկայացուցիչներն են ավելի շատ հակված կորոնավիրուսով վարակվելուն

09:52 • 04.03.21

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արյան երկրորդ խումբ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկ կա: Այս մասին ասված է ամերիկյան Blood Advances արյունաբանական համայնքի ամսագրում, գրում է Московский Комсомолец պարբերականը:

Գիտնականները հետազոտել են վարակված հիվանդների արյան մեջ կորոնավիրուսի փոխազդեցությունը էրիտրոցիտների հետ: Հիվանդացության վրա հաճախ ազդում է այն, թե որքանով է վիրուսը կապվում բջիջների հետ:

Գիտնականները եզրակացրել են, որ կորոնավիրուսը ավելի հեշտությամբ կապվում է էպիթելի բջիջների հետ արյան արյան 2-րդ խումբ ունեցող մարդկանց թոքային ալվեոլների պատերին:

Փորձագետները նշում են, որ  նույն օրինաչափությունը հայտնաբերվել է 2002-2003 թվականներին թոքաբորբի բռնկում առաջացրած  SARS-CoV վիրուսն ուսումնասիրելիս:

Ամերիկացի գիտնականները պարզել են` արյան որ խմբի ներկայացուցիչներն են ավելի շատ հակված կորոնավիրուսով վարակվելուն