«Նա վերջնագիր ներկայացրեց ինձ՝ կա՛մ կխաղաս այս ֆիլմում, կա՛մ թոշակի կանցնես»․ Ջենիֆեր Գարները պատմել է նախկին գործակալի հետ միջադեպի մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Գարներն անկեղծացել է և պատմել, որ իր նախկին գործակալը վերջնագիր է ներկայացրել նրան՝ ասելով, որ կա՛մ թոշակի կանցնի, կա՛մ կնկահանվի հանրահայտ «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում, հայտնում է Daily Mail-ը։
48-ամյա դերասանուհին տատանվել է ֆիլմում բժիշկ Էվ Սաքսի կերպարը մարմնավորելու հարցում։ Այդ ժամանակվա իր գործակալ Պատրիկ Ուայթսելը, որը նաև ներկայացնում էր իր նախկին ամուսնուն՝ Բեն Աֆլեքին, վերջնագիր է ներկայացրել իրեն։
«Սա երկու տարբերակների միջև ընտրություն կատարելու ժամանակն է։ Դու կա՛մ պետք է նկարահանվես այս ֆիլմում, կա՛մ թոշակի գնաս», – ասել է Ուայթսել։
Գարները խոստովանել է․ «Նա բավականաչափ բան էր արել, ես ամեն ինչին «ոչ» էի ասում և անընդհատ հղիանում (Գարներն Աֆլեքի հետ ամուսնությունից ունի երեք երեխա-Խմբ.)»: Եվ հակառակ նրան, որ տնային առօրյան շատ հագեցած է եղել, դերասանուհին պատրաստ չի եղել հրաժարվել իր կարիերայից։
















