«Հարրի Փոթեր»-ից հայտնի դերասանուհին խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ և հետո իր հասցեին ռասիստական մեկնաբանություններ են հնչել, սակայն իրեն խորհուրդ են տվել են լռել այդ մասին (լուսանկարներ)

16:27 • 12.03.21

Մանկահասակ հրաշագործ Հարրի Փոթերի մասին պատմող «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում նկարահանված դերասանուհի Քեթի Լյունգը բացահայտել է, որ նկարահանումների ժամանակ և դրանցից հետո իր հասցեին ռասիստական մեկնաբանություններ են հնչել, սակայն իրեն խորհուրդ են տվել լռել այդ մասին, գրում է Deadline-ը։

Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի չորրորդ մասում Չժոու Չանգի դերակատար, շոտլանդացի դերասանուհի Քեթի Լյունգը Chinese Chippy Girl հեռուստառադիոծրագրի ժամանակ հայտնել է, որ վիրավորական և ռասիստական բովանդակությամբ նամակներ է ստացել, ինպես նաև համացանցում ստեղծվել են էջեր, որտեղ օգտատերերը հայտնել են իր հանդեպ ատելության մասին։

Նրա խոսքով՝ երբ այդ հարցով դիմել է իր մենեջերներին, ի պատասխան նրան ստիպել են լռել և ուշադրություն չդարձնել նմանատիպ մեկնաբանություններին։

«Հիշում եմ, որ ասացին․ «Լսի՛ր, Քեթի, մենք նման էջեր չենք տեսել, որտեղ մարդիկ վիրավորում են քեզ»»,- ասել է դերասանուհին, որն այժմ 33 տարեկան է։

Նա նաև նշել է, որ ֆիլմին հաջորդող տարիներին իրեն գաղտնի լուսանկարել են և կադրերը հրապարակել թերթերում, ինչը պատճառով ինքը շատ է սրտնեղել և լաց եղել։

Potter Talk: Where Are They Now: Katie LeungHarry Potter' star Katie Leung says she was told to deny racist abuse

«Հարրի Փոթեր»-ից հայտնի դերասանուհին խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ և հետո իր հասցեին ռասիստական մեկնաբանություններ են հնչել, սակայն իրեն խորհուրդ են տվել են լռել այդ մասին (լուսանկարներ)