Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր շտամ է տարածվել, որը հնարավոր չէ հայտնաբերել ՊՇՌ թեստի միջոցով

16:14 • 16.03.21

Ֆրանսիայի Բրետանի շրջանում հիվանդանոցներից մեկի 8 հիվանդ վարակվել է կորոնավիրուսի նոր շտամով, գրում է kommersant.ru-ն՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով:

Նշվում է՝ նոր շտամը չի հայտնաբերվում ՊՇՌ թեստի միջոցով: Մասնագետները պարզել են, որ վարակակիրների մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշաններ, սակայն ՊՇՌ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Անհրաժեշտ է եղել իրականացնել արյան շճաբանական հետազոտություն, որն էլ հենց դրական արդյունք է ցույց տվել: 

Ներկայում բժիշկները մանրամասն ուսումնասիրություններ են անցկացնում՝  հիվանդության այս շտամը և դրա հետևանքներն ավելի լավ հասկանալու համար: 

Ըստ վերջին տվյալների, Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 4,1 միլիոն դեպք, որի հետևանքով մահացել է գրեթե 91 հազար մարդ:

 

 

Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր շտամ է տարածվել, որը հնարավոր չէ հայտնաբերել ՊՇՌ թեստի միջոցով