««Սպուտնիկ V»-ն պաշտպանում է կորոնավիրուսի բրիտանական շտամից». Գամալեայի անվան հետազոտական կենտրոնի տնօրեն
Ռուսաստանի Դաշնության Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գիունցբուրգը հայտարարել է, որ ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը պաշտպանում է հիվանդության «բրիտանական» շտամից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ ներկայում ընթանում են հետազոտություններ այլ մուտացիներից պաշտպանելու առնչությամբ, որոնց արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթ անց:
«Մեր շիճուկը հիանալի կերպով չեզոքացնում է COVID-19-ի հարուցչի բրիտանական տարբերակը»,- ասել է նա ճեպազրույցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի հիմքով և ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:










