ԱՄՆ-ում հղիության ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստված կնոջ երեխան ծնվել է վիրուսի դեմ հակամարմիններով. սա աշխարհում նման առաջին դեպքն է
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հղիության ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստված կնոջ երեխան ծնվել է այդ վիրուսի դեմ հակամարմիններով: Այս մասին հաղորդվում է երկու ամերիկացի մանկաբույժների կողմից հրապարակված գիտական հոդվածում, գրում է The Guardian-ը։
Ինչպես հայտնում են բժիշկներ Փոլ Գիլբերտն ու Չադ Ռուդնիկը՝ երեխայի մայրը, որը նույնպես բժիշկ է, Moderna պատվաստանյութով պատվաստվել է այս տարվա հունվարին, երբ 36 շաբաթական հղի է եղել։
Երեք շաբաթ անց կինը լույս աշխարհ է բերել «ակտիվ և առողջ» աղջիկ երեխա, որը կորոնավիրուսի դեմ հակամարմիններ է ունեցել։
Ինչպես նշում են մանկաբույժները, սա աշխարհում առաջին դեպքն է, երբ հղիության ընթացքում պատվաստումից հետո հակամարմիններy «անցել են» երեխային։
Այնուամենայնիվ, նրանք ընդգծել են, որ դեռևս անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այդ հակամարմիններն ապահովում են երեխայի պաշտպանությունը: Նրանք կոչ են արել այդ թեմայի հետագա ուսումնասիրության համար հետևել COVID-19-ի դեմ պատվաստված հղի և կերակրող կանանց ու նրանց երեխաներին։










