Ամերիկացին թեստ-դրայվի նպատակով վերցրել է նորագույն BMW-ն և հենց դրանով գնացել բանկ թալանելու, որպեսզի մեքենան գնելու գումար ունենա

10:34 • 17.03.21

Ամերիկյան Տեխաս նահանգի բնակիչ Էրիկ Դիոն Ուորենն այնքան է ցանակացել BMW մակնիշի նոր մեքենա ունենալ, որ դրա համար որոշել է բանկ թալանել: Իր մտահաղացումն իրագործելու համար 50-ամյա տղամարդը թեստ-դրայվի նպատակով վերցրել է հավանած մեքենան ու հենց դրանով գնացել բանկ թալանելու:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, հասնելով բանկ՝ տղամարդը մտել է հաստատություն և սկսել հրազենով սպառնալ գանձապահին՝ պահանջելով իրեն 10 000 դոլար տալ: Իր պահանջը նա ներկայացրել էր երկտողով: Ստանալով իր ցանկացած գումարը՝ ամերիկացին վերադարձել է ավտոսրահ, որտեղ մտադիր էր գողացված գումարով կանխավճար մուծել մեքենայի համար:

Սակայն ամերիկացին այնքան էր շտապել հասնել ավտոսրահ, որ հանցանքի վայրում էր թողել իր մատնահետքերով գրությունը: Բացի այդ, նա հաշվի չէր առել, որ հանցագործության գնացել էր BMW-ով, որն անհնար էր չնկատել: Ոստիկանները ձերբակալել են հանցագործին հենց ավտոսրահում: 50-ամյա ամերիկացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման:

Ամերիկացին թեստ-դրայվի նպատակով վերցրել է նորագույն BMW-ն և հենց դրանով գնացել բանկ թալանելու, որպեսզի մեքենան գնելու գումար ունենա