Porsche Macan-ից մինչև Audi Q4 e-tron սերիական մոդելը. Volkswagen-ը ներկայացրել է 2021թ.-ին սպասվող նորույթների ցանկը

12:54 • 17.03.21

Հրապարակվել է նորույթների ցանկը, որոնք գերմանական Volkswagen ընկերությունը մտադիր է ներկայացնել 2021 թվականին: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, ավտոկոնցեռնը, մասնավորապես, մտադիր է ներկայացնել 4 էլեկտրամեքենա,  Nivus և Tiguan մոդելների նոր տարբերակները:

Skoda ապրանքանիշն աշխատում է Enyaq GT էլեկտրական մոդելի և նորացված Fabia-ի ուղղությամբ, իսկ Porsche-ն՝ Macan շարքի մոդելների թարմացման, 911 Safari ամենագնացի ուղղությամբ:

Audi-ն, իր հերթին, մտադիր է ներկայացնել Q4 e-tron սերիական մոդելն ու հիբրիդային Q5-ը:

Volkswagen Group-ի համընդհանուր համաժողովը նախատեսված  է անցկացնել մարտի 17-ին. առցանց միջոցառման շրջանակներում ավտոկոնցեռնը կներկայացնի սպասվող նորույթների մանրամասները: Միակ ապրանքանիշը, որն ընդգրկված է կոնցեռնի կազմում և նորույթներ չի նախատեսում այս տարի, Lamborghini-ն Է:

Porsche Macan-ից մինչև Audi Q4 e-tron սերիական մոդելը. Volkswagen-ը ներկայացրել է 2021թ.-ին սպասվող նորույթների ցանկը