«Johnson & Johnson-ի պատվաստանյութն արդյունավետ է COVID-19-ի մուտացիաների դեմ». ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել օգտագործել Johnson & Johnson ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութն այն երկրներում, որտեղ շրջանառվում են կորոնավիրուսի մուտացիաներ:
Այս մասին հայտարարել է իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի ղեկավար Ալեխանդրո Քրավիոտոն, գրում է CGTN Africa-ն:
Քրավիոտոյի խոսքով՝ արդեն ապացուցվել է, որ այս պատվաստանյութն արդյունավետ է այն երկրկներում, որտեղ հայտնաբերվել են COVID-19-ի «բազմակի շտամեր»:
«Ուսումնասիրություններ անցկացնելուց հետո մենք ունենք պատվաստանյութ, որն անվտանգ է և որը կարող է օգտագործվել 18 տարեկանից բարձր մարդկանց համար»,- ասել է փորձագետը:










