Շուրջ 6175 կմ երկարություն և 250 կմ/ժ արագությամբ երթևեկություն. «Ֆորմուլա-1»-ը ներկայացրել է Սաուդյան Արաբիայում կառուցվելիք «Ջիդդա» մայրուղու սխեման (լուսանկարներ, տեսանյութ)
«Ֆորմուլա 1»-ը ներկայացրել է Սաուդյան Արաբիայում «Ջիդդա» մայրուղու սխեման, որտեղ դեկտեմբերի 3-ից 5-ը տեղի կունենա «Գրան Պրի»-ն, գրում է korrespondent.net-ը:
Մայրուղին նախագծել է Hermann Tilke ճարտարապետական ընկերությունը՝ «Ֆորմուլա 1»-ի փորձագետների աջակցությամբ և Ռոս Բրաունի ղեկավարության ներքո: Մրցարշավային օղակը գտնվում է Կորնիչե հանգստավայրում՝ Կարմիր ծովի ափին՝ Ջիդդայի աշխարհագրական կենտրոնից մոտ 12 կիլոմետր հյուսիս:
Նշվում է՝ «Ջիդդա»-ն կունենա 6175 կմ երկարություն: Այն բաղկացած կլինի 27 շրջադարձից՝ 16 ձախ և 11 աջ: Դրա լայնությունը կկազմի 11-15 մետր: Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ միջինում մեքենաները ճանապարհի վրա կերթևեկեն 250 կմ/ժ արագությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:












