ՆԱՍԱ-ն հրապարակել է Percy մարսագնացից ստացված նոր ձայնագրությունը (տեսանյութ)

12:43 • 18.03.21

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Կարմիր մոլորակիի մակերևույթից Perseverance (Percy) մարսագնացից ստացված նոր հնչյունները, գրում է Space.com-ը:

Նշվում է՝ տիեզերական փոխադրամիջոցի խոսափողներին Մարսի վրա 45 կմ ճանապարհ հաղթահարելու ընթացքում հաջողվել է «որսալ» ավելի քան 16 րոպե տևողությամբ ձայն: Ուղարկված նյութերում լսվում են մարսագնացի տեղաշարժի, ինչպես նաև մարսյան քամու ձայները: 

Նշենք, որ մինչ Percy-ի Մարս ժամանելը՝ նախկինում ոչ մի ռոբոտի չէր հաջողվել Կարմիր մոլորակի մակերևույթից ձայնագրություն ուղարկել: Աուդիո ֆայլերը անհրաժեշտ են ՆԱՍԱ-ին`մարսագնացի  ընդհանուր վիճակը գնահատելու և համոզվելու համար, որ վերելքի և վայրէջքի ընթացքում ոչինչ չի վնասվել:

Միևնույն ժամանակ, ձայնագրությունները կարող են բացահայտել Մարսի ժայռերի կարևոր բնութագրերը, այդ թվում՝ դրանց կարծրությունը և ծածկույթների առկայությունը:

ՆԱՍԱ-ն հրապարակել է Percy մարսագնացից ստացված նոր ձայնագրությունը (տեսանյութ)