ԱՄՆ-ում տղամարդը 1,3 կիլոգրամ քաշով և 16,3 սմ երկարությամբ նախապատմական շնաձկան վիթխարի ատամ է գտել (լուսանկարներ)

16:04 • 19.03.21

ԱՄՆ-ում բրածո կենդանիների ուսումնասիրությամբ զբաղվող տղամարդը մեգալոդոն տեսակի շնաձկան վիթխարի ատամ է գտել, հաղորդում է Newsweek-ը։

Հարավային Կարոլինա նահանգի բնակիչ Մեթյու Բասակը 1,3 կիլոգրամ քաշով և 16.3 սմ երկարությամբ ատամը հայտնաբերել է ընկերուհու հետ։ Սկզբում նրանք գտել են մի փոքր ատամ, որի տակ հայտնաբերել են ավելի մեծը։

Բասակն ատամը գտել է մոտ մեկ ամիս առաջ, բայց սոցիալական ցանցերում միայն վերջերս է գրել այդ մասին: Newsweek-ի հետ զրույցում նա հայտնել է՝ հույս ունի վաճառել ատամը, որը, իր կարծիքով, կարող է արժենալ 6000 դոլար։

Մեգալոդոնը շնաձկների անհետացած տեսակ է, որը, ըստ հետազոտությունների, գոյություն է ունեցել 3,6 մլն տարի առաջ։

Man Finds Tooth of Megalodon, Biggest Shark to Ever Live, in South CarolinaMan Finds Tooth of Megalodon, Biggest Shark to Ever Live, in South CarolinaMan Finds Tooth of Megalodon, Biggest Shark to Ever Live, in South Carolina

ԱՄՆ-ում տղամարդը 1,3 կիլոգրամ քաշով և 16,3 սմ երկարությամբ նախապատմական շնաձկան վիթխարի ատամ է գտել (լուսանկարներ)